Առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում է անհավասարությունների և խտրականության հասցեագրում

Առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում է անհավասարությունների և խտրականության հասցեագրում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթից Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը.

«Առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում է անհավասարությունների և խտրականության հասցեագրում ու ներառականության ապահովում: Մարդկանց, բեռների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար քաղաքական խոչընդոտների վերացումը, մասնավորապես տնտեսական ու սոցիալական իրավունքների և բոլոր ժողովուրդների զարգացման իրավունքի իրացումը կարևոր գործոն է գլոբալ շուկաներին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ինտեգրման համար:

ՄԱԿ-ի Զարգացման համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը, փորձառությունը և գործընկերների ցանցը՝ առաջ մղելու համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ու զարգացման գործընկերների միջև: Այս առումով մենք մասնավորապես կարևորում ենք երկրների մեր խմբի առևտրային, տրանսպորտային ու տարանցիկ ներուժի լիարժեք իրացումը՝ ներառական փոխկապակցվածությունը որակյալ, կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների խթանման, տրանսպորտային ցանցերի մատչելի ու հավասար օգտագործման ապահովման ու առևտրի դյուրացման միջոցով»: