Փրկելով իրենց և երեխաների կյանքը՝ բազմաթիվ հայեր եկան Աբխազիա․ Բժանիայի ապրիլքսանչորսյան ուղերձը

Փրկելով իրենց և երեխաների կյանքը՝ բազմաթիվ հայեր եկան Աբխազիա․ Բժանիայի ապրիլքսանչորսյան ուղերձը

Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին։ Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, ոգեկոչում են ХХ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը։

Աբխազիայի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական. մենք միշտ հավատացել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունների համար որևէ արդարացում կա և չի կարող լինել։ Նման իրադարձությունները չեն կարող ջնջվել մարդկանց պատմական հիշողությունից։

Փրկելով իրենց և երեխաների կյանքը՝ բազմաթիվ հայեր եկան Աբխազիա, որը դարձավ նրանց երկրորդ ծննդավայրը։ Նրանց ժառանգներն այսօր ամեն հնարավոր ներդրում ունեն աբխազական պետության զարգացման գործում։

Այս սգո և հիշարժան օրն իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Աբխազիայի հայկական սփյուռքին, ողջ հայ ժողովրդին, մաղթում ոգու տոկունություն, խաղաղություն ու բարավաճում։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիա