Իսրայելը հարվածել է Սիրիային

Իսրայելը հարվածել է Սիրիային

Դամասկոսից 20 կիլոմետր հարավ գտնվող Կիսվա շրջանը ենթարկվել է իսրայելական ավիահարվածներին, հաղորդում է սիրիական Սիրիա հեռուստաալիքը։

«Իսրայելական օկուպացիոն ավիացիան հարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ գտնվող Կիսվա շրջանին», հաղորդում է հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ ավիահարվածների են ենթարկվել սիրիական նախկին բանակի 75-րդ բրիգադի դիրքերը։