Կարևոր․ Իրանը վերականգնել է Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը

Կարևոր․ Իրանը վերականգնել է Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը:

Կենդանիները պետք է անցնեն Իրանի տարածքով՝ առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։

Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, այս հղումով։