«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներմուծված խավիարի հարցում

«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներմուծված խավիարի հարցում, ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել։ Հայտնել է Ռուսաստանի վերահսկիչ գերտեսչության մամուլի ծառայությունը։
Խոսքը Max Fish ընկերության կարմիր ծիածանափայլ իշխանի խավիարի մասին է, որում հայտնաբերվել են կոլիֆորմ բակտերիաներ։