ԵՄ պատվիրակությունն ու Քաղավիացիայի կոմիտեն քննարկել են թռիչքների անվտանգության շուրջ աշխատանքները

ԵՄ պատվիրակությունն ու Քաղավիացիայի կոմիտեն քննարկել են թռիչքների անվտանգության շուրջ աշխատանքները

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ կառուցողական աշխատանքային հանդիպում ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ ամփոփելու քաղաքացիական ավիացիայի անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը: Ասվում է Հայաստանում Եվրոպական միության հաղորդագրության մեջ․

«Ոգևորված ենք քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի և նրա աշխատակիցների՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներն ապահովելու ամուր հանձնառությամբ: Պարտավորվում ենք շարունակել թռիչքների անվտանգության բարելավման ուղղությամբ համատեղ աշխատանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ։