Mercedes-ը վրաերթի է ենթարկել Iveco-ի վարորդին և բախվել քարերին․ կա 1 զոհ

Mercedes-ը վրաերթի է ենթարկել Iveco-ի վարորդին և բախվել քարերին․ կա 1 զոհ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բեռնատարի վարորդն է, ով ավտոմեքենայից իջել է ինչ-որ գործողություններ կատարելու համար ու Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել նրան և բախվել քարերին։

Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։