Սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն անդամահատում է Հայաստանի պատմական հիշողությունը. Ոսկանյան

Սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն անդամահատում է Հայաստանի պատմական հիշողությունը. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Լուսանկարում Հայաստանի Քուռակախաղաց լեռն է, որը Սյունյաց մեր երևելի պատմիչ Ստեփաննոս Օրբելյանը բնորոշում է «բարձր դիտավոր սար»:

Լուսանկարն արված է Վայոց ձորի Խաչիկ գյուղի մոտակայքից, նշանավոր Քարկոփի վանքի տարածքից անցյալ տարի։

Բարբարոսներն այս լեռնագագաթի անունն ուղղակի թարգմանել և արտաբերում էին Ղուլանօյնախ (ղուլան «քուռակ», օյնախ «շարժուն, խաղացող»)՝ նախկինում հաջողելով լայն տարածում տալ դրան Հայաստանի Վայոց ձորի էթնիկական գաղութացմանը զուգահեռ։

Եթե չլիներ Սյունյաց աշխարհի մեր հռչակավոր պատմագիրը, մենք չէին իմանա լեռան հինավուրց հայկական անվանումը, իսկ եթե չլիներ Հայաստանը, այն, միևնույն է, պաշտոնապես կկոչվեր բարբարոսական տարբերակով։ 

Ուստի հայկական սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն փաստացիորեն անդամահատում է Հայաստանի ոչ միայն քաղաքական և աշխարհագրական մարմինը, այլ նաև մեր հինավուրց մշակույթն ու պատմական հիշողությունը։