Լազարևյան ակումբն ամբողջ աշխարհի հայերին միասնության կոչ է անում՝ հանուն հայ ազգի փրկության

Այսօր՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սգում ենք անցյալ դարի ողբերգությունը։ Եթե այս վիշտը պարզապես հարգանքի տուրք չէ ծիսական ավանդույթին, մեզ չի կարող չհուզել այն, ինչ կատարվում է հայության և Հայաստանի հետ մեր աչքի առջև՝ հաջորդ՝ XXI դարի սկզբին։ Այս մասին հայտարարություն է տարածել միջազգային՝ հայ-ռուսական Լազարևյան ակումբը:
«Անցած շաբաթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բացահայտ հայտարարեցին, որ հրաժարվում են աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը և չեն հետաքրքրվում Արցախում դարերով ապրող հայրենակիցների ճակատագրով։ Փաշինյանին Բաքվում լսեցին՝ նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես նոր վերջնագիր ներկայացրեց՝ կամ Լեռնային Ղարաբաղի հայերն ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ պետք է հեռանան՝ լքելով այս հողը։ Սեփական հողը: Այդպե՞ս առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միլիոնավոր հայերի տեղահանությամբ երիտթուրքերը չլուծեցին «Հայկական հարցը»։
Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նոր վտանգավոր շրջադարձի կապակցությամբ միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» հայտարարում է իր խիստ բողոքը Արցախի ժողովրդին ազատության և ինքնորոշման իրավունքից զրկելու փորձի դեմ։
Ազգային դավաճանությունը, որ Հայաստանի ղեկավարությունը ցույց է տալիս սեփական քաղաքացիներին և համաշխարհային հանրությանը, դարձել է Փաշինյանի կլանի համար նորմ. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ամեն ինչում ներկայիս իշխանությունները մեղադրում են կամ երկրի նախկին ղեկավարներին, կամ Ռուսաստանին։«Եվ քողարկված շարունակում են ավերել բանակը, ձեռքն են վերցնում դատական համակարգը, սիրաշահում են պատմական թշնամիներին, իսկ Հայաստանի իսկական բարեկամներին արգելում են մուտք գործել երկիր: Բանը հասել է այն քննարկումներին, թե արդյոք Հաագայի դատարանի օրդերով պետք է կալանավորվի Ռուսաստանի նախագահը Հայաստանում, և հայ զինվորականների ցուցադրական մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ռուսաստանի դեմ՝ ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու ֆոնին»:
Ակումբը Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերին միասնության կոչ է անում՝ հանուն հայ ազգի փրկության և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության։ «Միասին մենք կարող ենք կասեցնել ցեղասպանության նոր փորձը,- եզրափակված է հայտարարության մեջ: