«Խաղաղության խաչմերուկ»-ն ըստ Փաշինյանի միայն շահ է բերելու Հայաստանին

Քաղաքացիներին հուզող հարցերից առանցքայինն առնչվում է Հայաստանի անվտանգությանը, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ներկայացրած օրակարգը եթե հաջողվի, ապա դրանից մեր երկիրը միայն շահ է ունենալու։ 

«Ես էլ եմ մտահոգված այն փաստից, որ որոշ միջազգային գործընկերներ երբեմն իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս գնալ հարավ և այլն, ինչը բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում։ Մյուս կողմից, ՀՀ Կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում, մասնավորապես Սյունիքի մարզում»։

Նա ընդգծեց, որ «անվտանգային խնդիրներ, այո՛, կան և ակնհայտ են, ինչպես  Սյունիքի, այնպես էլ Արարատի, Վայոց ձորի մարզերում։ Բայց դա պետք չէ ո՛չ թերագնահատել և ո՛չ էլ գերագնահատել»։ 

Փաշինյանը նաև անդրադարձավ Հայաստանն աշխարհին կապող ճանապարհների ապաշրջափակմանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում