Իրանում սուգ է հայտարարվել․ զnհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է

Իրանում սուգ է հայտարարվել․ զnհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է

Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 171-ը, հայտնում է Mehr-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։

Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար։

Նահանգի որոշ պաշտոնյաներ միջադեպը որակել են ահաբեկչական գործողություն:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ։

Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։

Հինգշաբթի օրը Իրանում սուգ Է հայտարարված։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: