Հարբած պաշտոնյային զրկել են վարորդական իրավունքից

Հարբած պաշտոնյային զրկել են վարորդական իրավունքից

Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Սերգեյ Կոզիրևը, ով փորձել է թաքնվել ոստիկանությունից, մնացել է առանց վարորդական իրավունքի․ հայտնում է 78.ru-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնյան ոչ միայն զրկվել է վարորդական իրավունքից, այլ նաև հինգ օրով կալանավորվել է։ Բացի այդ, Կոզիրևը տուգանվել է վտանգավոր երթևեկության և ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար։