ՄԻԵԴ-ը հայկական կողմին է ներկայացրել Վագիֆ Խաչատրյանի մասին Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մասին Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները։ Այս մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։
Նշվում է, որ այդ տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին։
Առարկություններ ներկայացնելու համար դատարանը հայկական կողմին մինչև օգոստոսի 16-ը ժամանակ է տրամադրել։
Նարե Գնունի