Եթե իմանայի, որ 50․000 դրամ կծախսեի, չէի էլ ծախի հողամասս, թող մնար անտեր, անմշակ․ Հովիկ Աղազարյան

Եթե իմանայի, որ 50․000 դրամ կծախսեի, չէի էլ ծախի հողամասս, թող մնար անտեր, անմշակ․ Հովիկ Աղազարյան

Վերջերս մեր ընտանիքը վաճառել է մեր տնամերձ հողամասը, 1000 մ , և մոտավորապես մի 40-50․000 դրամ փող ենք ծախսել։ Եթե իմանայի՝ այդքան գումար եմ ծախսելու, չէի էլ ծախի, թող այդպես անմշակ, անտեր մնար։

Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հարց ուղղելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։

«Եթե պետք է էդ հողամասը ծախեմ 300․000 դրամով, արժե՞, որ համ 50․000 դրամ փող ծախսեմ, համ էլ էդքան ժամանակ կորցնեմ, էդ իմ վրա եմ ասում՝ ԱԺ պատգամավոր, բա շարքային քաղաքացին էդքան ժամանակ ծախսի, փող ծախսի, նպատակահարամարության հարց է առաջանում», -ասաց նա։

Թովմասյանը պատասխանեց, որ շատ դեպքերում քաղաքացիները ժամանակ են ծախսում, քանի որ չեն օգտվում էլեկտրոնային հարթակներից, թվայնացման համակարգից, որը հեշտացնում է վաճառքի գործընթացը։

Լիաննա Թորոսյան