«Բավարիայի» մարզական տնօրեն․ Լեւանդովսկին կմեկնի ԱՄՆ եւ կմիանա «Բարսելոնային»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հաստատել է, որ համաձայնության են հասել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ, եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կտեղափոխվի կատալոնական ակումբ։
Նա Մայամիում կմիանա «Բարսելոնային», որը մեկնկել է մրցաշրջագայության։
«Ռոբերտը հրաշալի էր «Բավարիայում»։ Մենք տեւական բանակցություններ ունեցանք «Բարսելոնայի» հետ եւ հարթեցինք համաձայնության բոլոր մանրուքները։ Լեւանդովսկին կմեկնի ԱՄՆ։ Հետո նա վերջին անգամ կայցելի Մյունխեն, եւ մենք միասին սուրճ կխմենք։ Լեւանդովսկուն մաղթում ենք ամենայն բարիք»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։