ԱԳՆ-ն մեր պետական համակարգի ամենատնտեսվող ծառայությո՞ւնն է, որ վրան խնայողություն եք անում
Ինչո՞ւ եք ԱԳՆ-ի հետ կապված ֆինանսավորման հարցում նման խնայողություններ անում, մյուս նախարարությունների դեպքում բյուջեն ավելացրել եք 2024-ի համար, իսկ ԱԳՆ-ի դեպքում՝ ոչ։ Ախր սա նաև ձեր ԱԳՆ-ն է։ ԱԺ-ում դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ այդ մասին այսօր ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Պատասխանելով հարցին՝ Վահե Հավհաննիսյանն ասաց, որ պատգամավորի խոսքից տպավորություն է ստացվում, թե ֆիննախն ԱԳՆ-ի դեմ է աշխատում։
«Յուրաքանչյուր դետալ քննարկել ենք պարոն Միրզոյանի հետ, և եթե հավելյալ միջոցների կարիք լինի, ապա կտրամադրվի։ Մենք անընդհատ քննարկումների մեջ ենք, փորձում ենք ԱԳՆ ոլորտում կարիքները հասցեագրել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։