ՌԴ-ն շարունակում է առաջատար դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև. Պոլյանսկի

Ռուսաստանը շարունակում է առաջատար դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությամբ. հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Բացարձակ առաջնահերթությունը ռազմական գործողությունների կանխումն է, առաջնահերթ նշանակություն ունեն ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»,- նշել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ղարաբաղի հարցով նիստում։