Ղազախստանում հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

Ղազախստանի Կարագանդայի շրջանի հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, մեկ հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Շաբաթ օրը վթար է տեղի ունեցել Կարագանդայի շրջանի Կոստենկոյի հանքավայրում։ Հանքավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հոկտեմբերի 29-ը հայտարարվել է համազգային սգո օր։
«Հայտնաբերվել է 45 մահացած հանքագործի դի, մեկ հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է փրկարարների հաղորդագրության մեջ։