Տեն Հագ․ Ռոնալդուն անհավանական ֆուտբոլիստ է, բայց պետք է միշտ ապացուցի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին։
«Կարծում եմ՝ Ռոնալդուն դեռ կարող է իր տեղը գտնել թիմում։ Նա դեռ պետք է մարզավիճակ հավաքի, նոր է սկսել։
Ռոնալդուն անհավանական ֆուտբոլիստ է, բազմիցս ապացուցել է, բայց պետք է միշտ դա ապացուցի։ Քեզ դատում են քո ներկա վիճակով։ Ամեն խաղացող պետք է ամեն օր ապացուցի իր բարձր կարգը»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Football Daily-ը։
Ռոնալդուն անցած շաբաթ է վերսկսել մարզումները «Մանչեսթեր Յունայթեդում»։ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 5-ին։