Փաշինյանի քինախնդրությունը՝ պաշտպանական համակարգը ռիսկի տակ դնելու առիթ․ ինչո՞ւ ԳՇ համակարգը քանդվեց

Փաշինյանի քինախնդրությունը՝ պաշտպանական համակարգը ռիսկի տակ դնելու առիթ․ ինչո՞ւ ԳՇ համակարգը քանդվեց

Հինգ պաշտոնանկություն՝ մեկ օրում, այն էլ՝ երկրի անվտանգային համակարգի գործունեությունը համակարգող ու կազմակերպող կառույցում՝ գլխավոր շտաբում։ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով պաշտոնից ազատվել են ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը, ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը և ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Հատկանշական է, որ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնին նշանակվելու գործում իր մեծ դերն ու ավանդն էր ունեցել հենց այս իշխանությունը։

Փաշինյանի բնորոշմամբ՝ այդ պաշտոնին ամենահարմար թեկնածուն Արտակ Դավթյանը, սակայն, 2020 թվականի հունիսի ութին պաշտոնից ազատվեց՝ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, և նույն կերպ՝ առանց կոնկրետ բացատրության, զուտ Փաշինյանին հավատարիմ լինելու պատճառով 2021-ի մարտի 22-ին վերադարձվեց այդ պաշտոնին։ Այս ամենն, ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի, ապացուցում է, որ այս իշխանությունը չի գիտակցում իր քայլերի հետևանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։