Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Դավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր։ 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը Բանգկոկում ավարտվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում +92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել է Իռլանդիայի ներկայացուցիչ Մարտին Մքդոնալգին։

Հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։