Կալանավորված բելառուսցի Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան կստանա Հայաստանում

Կալանավորված բելառուսցի Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան կստանա Հայաստանում։ Այս մասին վտարանդի բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայային հայտնել են Եվրախորհրդարանի Եվրանեսթի շրջանակում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Հայտնել է քաղաքական գործչի գրասենյակը։
Զրույցի ընթացքում Տիխանովսկայան նաև հույս է հայտնել Հայաստանի և ժողովրդավարական Բելառուսի միջև ավելի սերտ համագործակցության համար
Յարոսլավը փետրվարի 2-ին բերման էր ենթարկվել վրաց-հայկական սահմանին, քանի որ միջպետական հետախուզման մեջ է եղել։ Նովիկովն ապրել էր Վրաստանում և պատրաստվել էր տեղափոխվել Բուլղարիա, սակայն Թբիլիսին նրան վիզա չէր տրամադրել։ Հետո բուլղարական ներկայացուցչությունը երիտասարդին խորհուրդ էր տվեց վերադառնալ Բելառուս ու նորից փորձել այնտեղից։
Ելնելով այն ռիսկերից, որոնց նա կարող էր հանդիպել իր հայրենիքում, ստիպված էր եղել մեկնել Հայաստան, որտեղ նախատեսել էր կրկին դիմել վիզայի համար։ Փետրվարի 5-ին Հայաստանում դատարանը նրան 40 օրով կալանավորել էր՝ Բելառուսի իշխանություններին հանձնելու համար։ Նովիկովը քաղաքական ապաստան է խնդրել.