Մենք այս հսկայական առաջադրանքի մեջ ձեզ մենակ չենք թողնի․ Գերմանիայի ԱԳ նախարար

Մենք այն ժամանակ ենք Հայաստանում, երբ հայ ժողովուրդը բազմաթիվ խնդիրների մեջ է։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։

«Մեր հիշողությունների մեջ դեռ թարմ են այն պատկերները, որոնք տեսանք` Լաչինի միջանցքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան, ընտանիքներ, որոնք լքում են իրենց հայրենիքը՝ իրենց անվտանգությունից ելնելով։ Հայաստանի Կառավարության համար սա մեծ մարտահրավեր էր, այսքան շատ մարդկանց ԼՂ-ից ընդունելու ընթացքում Հայաստանի Կառավարությունը հանգստություն պահպանեց և ձեռնարկեց հնարավոր բոլոր քայլերը, նաև ներդրեց կապիտալ այդ մարդկանց աջակցելու․ սա մեր հարգանքին է արժանի։ Դուք ձեր սիրտը և օգնությունը բացեցիք բազմահազար մարդկանց համար, որոնք կանայք էին, տարեցներ, երեխաներ ԼՂ-ից։ Մենք այս հսկայական առաջադրանքի մեջ ձեզ մենակ չենք թողնի», -ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ 2022 թվականից հետո մեծ աջակցություն են ցուցաբերել Հայաստանի Կառավարությանը և հավելյալ 9․3 մլն դոլար գումար կտրամադրեն Հայաստանին մարտահրավերները լուծելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում