Չինաստանի որոշումը՝ 84% պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ, վատ և պարտվողական առաջարկ է․ ամերիկացի նախարար

Չինաստանի որոշումը՝ 84% պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ, վատ և պարտվողական առաջարկ է Պեկինի համար, «Fox News»-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը:
«Կարծում եմ, ցավալի է, որ չինացիներն իրականում չեն ցանկանում գալ ու բանակցել, քանի որ նրանք միջազգային առևտրային համակարգի ամենամեծ հանցագործներն են: Նրանք ունեն ամենաանհավասարակշիռ տնտեսությունը ժամանակակից աշխարհի պատմության մեջ», - ասաց Բեսենտը: