Աննա Դանիբեկյանը հրաժարվեց քննել ինքնաբացարկի միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը հրաժարվեց քննել ինքնաբացարկի միջնորդությունը

Ենթադրյալ կաշառքի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց քննել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ 

Նրա խոսքով, միջնորդությունը ներկակացված է եղել նույն հիմքով, ինչ 2021 թ․ հոկտեմբերին։ Իր հերթին պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց, որ միջնորդության փաստական հիմքերը տարբեր են։ Սակայն դատավորը հրաժարվեց միջնորդությունը քննելուց։