Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: