Ոստիկանների գործողությունների դեմ հաղորդումներով կատարվում են ծառայողական 47 քննություններ

Ոստիկանների գործողությունների դեմ հաղորդումներով կատարվում են ծառայողական 47 քննություններ

2022թ․ ապրիլից սկսված ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների դեմ ստացված տեղեկություններով (հաղորդումներով) ՀՀ ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և ծառայողական 5 ուսումնասիրություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվող ծառայողական քննություններից 1-ը թողնվել է անհետևանք, 3-ը կասեցվել են, իսկ մնացած 43-ը գտնվում են ընթացքի մեջ։ Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած դեպքերից 28-ի ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով։ Մի քանի դեպքով հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն։ Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած որոշ դեպքեր բազմադրվագ են։

Հարկ է նշել, որ բացի այդ, քննվող 13 դեպքով վնաս է հասցվել ոստիկանությանը (3-ը ծառայողական և 1-ը անձնական ավտոմեքենաներին, 3-ը ծանր վիրավորանք, 6-ը բռնություն)։