Փոխքաղաքապետը դժգոհեց, որ Մարությանը եկավ, ելույթ ունեցավ ու էլի առանց լսելու հեռացավ

Անկեղծ ասած՝ մի պահ շատ էի ուրախացել, երբ հասկացա, որ, ի վերջո, երկու տարի հետո կլինի այն դրվագը, որ կարողանանք, թեկուզ մեր կողմից անպատրաստ, բայց հարգելով, պարոն Մարությանն ի վերջո բարեհաճեց և եկավ, գոնե մի քանի մտքերի փոխանակում կազմակերպել, կամ, օրինակ, նիստի ավարտից հետո մտքերի փոխանակման ժամանակ շատ պարզ խոսել։ Բայց, ցավոք, պարոն Մարությանը, ինչպես երկու տարի առաջ որոշեց ելույթ ունենալ և թողնել դահլիճից գնալ՝ պատասխան ելույթներ չլսել, ինչպես նախընտրական շրջանում որոշեց դեբատների չմասնակցել և նույնպես հակառակ կարծիք և գոնե որևէ դիալոգ չունենալ գործընկերների հետ, այնպես էլ այսօր որոշեց հենց բյուջեի քննարկումից հինգ պակաս գալ էս ամբիոնում ունենալ ելույթ և նույնպես չլսել և լքեց այս դահլիճը։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետի նիստին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթից հետո հայտարարեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Այնուհետև նա որոշեց մեջբերել հենց այսօրվա նիստին Հայկ Մարությանի թիմակցի՝ Իզաբելլա Աբգարյանի ելույթից։

«Երբ մենք այսօր խոսում էինք 2024 թվականի բյուջեի մասին, և խոսվում էր հորիզոնական միջոցառումների մասին, տիկին Աբգարյանն ասաց՝ իսկ դա ի՞նչ ծրագիր է։ Եւ, այո, դա, իրականում, դա շատ ցավալի է, որովհետև այդ ծրագիրը դեռ 2017 թվականին էր կնքված, բայց մենք այդ ծրագրի մասին իմացանք, օրինակ, 2022 թվականից հետո, երբ սկսեցինք այդ ծրագրով զբաղվել; Եւ դա նորմալ չէ, որ 2018 թվականից բազմաթիվ ծրագրերի մասով ունենք էդ հարցադրումները՝ բա էդ ի՞նչ ծրագրեր են, որովհետև էդ ծրագրերով որևէ մեկը պրոֆեսիոնալ ձևով չէր զբաղվում կամ զբաղվում էր մոտավորապես»,-ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները` տեսանյութում