Թուրք պաշտոնյան այս շաբաթ կգա՞ Հայաստան

Թուրք պաշտոնյան այս շաբաթ կգա՞ Հայաստան

Նախորդ շաբաթ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում թուրք պաշտոնյա Սերդար Քըլըչը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հանդիպել Երևանում։ Նրա առաջարկը վերաբերում էր այս շաբաթվան։ Նրա առաջարկին Ռուբեն Ռուբինյանը հենց տեղում արձագանքեց՝ կքննարկենք։

Քննարկեցի՞ն կողմերը, ի՞նչ որոշում կա, արդյո՞ք այս շաբաթ Սերդար Քըլըչը կգա Հայաստան։ Հարցի վերաբերյալ MediaHub-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի օգնականի հետ։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց՝ ոչինչ չգիտի, քանի որ Ռուբինյանը երկրում չէ։ Հարցին, թե արդյո՞ք որևէ քննարկում չի եղել, օգնականը պատասխանեց՝ ոչ։

Մեկ այլ հարցի, թե ե՞րբ է վերադառնալու Ռուբեն Ռուբինյանը Հայաստան, պատասխան հնչեց․ «Այս շաբաթ չի գալու»։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ այս շաբաթ թուրք պաշտոնյան Հայաստան չի գա։

Նարե Գնունի