Ուկրաինայում հրետակոծության հետևանքով վնասվել է կարևորագույն ենթակառուցվածքը

Լվովում արկի արձակման հետևանքով վնասվել է կարևոր ենթակառուցվածքը․ այս մասին հայտնում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը՝ հղում անելով Լվովի մարզային ռազմական վարչությանը։
Մինչ այդ օդային տագնապի ազդանշան է հնչել Ուկրաինայի արևմտյան շրջանում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Լվովում եւ հարակից շրջաններում։
Ըստ աղբյուրի՝ տեղի բնակչությունը չի տուժել։