Ստամբուլի օդանավակայաններում և Թուրքիայի մի շարք հանգստավայրերում թռիչքների զանգվածային ուշացումներ և չեղարկումներ են

Ստամբուլի օդանավակայաններում և Թուրքիայի մի շարք հանգստավայրերում թռիչքների զանգվածային ուշացումներ և չեղարկումներ են

Ստամբուլի օդանավակայաններում և Թուրքիայի մի շարք հանգստավայրերում անձրևների պատճառով չվերթերը զանգվածաբար հետաձգվում և չեղարկվում են։

«Ստամբուլի օդանավակայաններում և Թուրքիայի մի շարք հանգստավայրերում եղանակային բարդ պայմանների պատճառով նկատվում են թռիչքների զանգվածային ուշացումներ և չեղարկում, տեղումները Ստամբուլում շարունակվում են արդեն մի քանի ժամ»,- դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Ստամբուլում հորդառատ տեղումները սկսվել են սեպտեմբերի 28-ից։ Քաղաքի նահանգապետ Դավութ Գյուլը կոչ է արել քաղաքացիներին լքել ջրհեղեղի վտանգի տակ գտնվող տարածքները. հաղորդում է TRT Haber լրատվական հեռուստաալիքը։

Տեսանյութերը՝ այստեղ