Հայաստանին և Ադրբեջանին պարտադրվում են «միջնորդական» ծառայություններ. ՌԴ պաշտպանության նախարար

Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում, պարտադրվում են «միջնորդական» ծառայություններ: ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում, մուտք ունենալ դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և ուղղակի մուտք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա։
Նրա խոսքով` «առանձնակի մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու համար»։
«Վրաստանից ձգտում են ակտիվ հակառուսական գործողություններ. Արևմուտքը ֆինանսավորում է ցույցերը և ապակայունացնում իրավիճակը»,- շեշտել է ՌԴ ՊՆ նախարարը։