Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները խեղաթյուրում են պատմությունը․ Ռուսաստանի հայերի միություն

Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները խեղաթյուրում են պատմությունը․  Ռուսաստանի հայերի միություն

Շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները խեղաթյուրում են պատմությունը, դրանց նպատակը հայկական արժեքները զրոյացնելու ամոթալի բանավեճ հրահրելն է։ Հայտարարել է Ռուսաստանի հայերի միությունը։

▪ Հայաստանի վարչապետը Ցյուրիխում կոչ է արել «վերանայել» Ցեղասպանության հարցը և հասկանալ, թե «ինչ է տեղի ունեցել և ինչու։

▪ Փաշինյանն ընտրեց Շվեյցարիան՝ որպես թուրքական նարատիվները քարոզելու հարթակ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես Հոլոքոստը, քրեական հանցագործություն է։

▪ Փաշինյանը քաջատեղյակ է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին, և նա նման դիսկուրս է նետում դաշտ՝ արժեզրկելու մեր արժեքներն ու ձեռքբերումները, պղծելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից։