Հունիսի 3-ին փողոց փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․
«Հարգելի քաղաքացիներ, հունիսի 3-ին՝ ժամը 09։00-18։00, կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման ինչպես նաեւ շինարարական աղբի մաքրման աշխատանքներ»։