Համոզված եմ՝ Կարեն Անդրեասյանը ցանկություն ունի դադարեցնելու լիազորություններս. Դավիթ Հարությունյան

ԲԴԽ-ում քննարկվում է դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։

Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:

Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, և այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

Նշենք նաև, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Այսօր, դռնփակ նիստի ընդմիջման ժամանակ դատավորը համոզմունք հայտնեց, որ Անդրեասյանը ցանկություն ունի դադարեցնելու իր  լիազորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։