Ինչու է ԵՏՀ-ն որոշ ապրանքների արտահանման վրա դրված պետտուրքն ընդունել որպես առևտրային խոչընդոտ

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։

Նշվեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մետաղների ջարդոն, անտառանյութ և հանքանյութ ապրանքների տեսակների արտահանման վրա դրված պետական տուրքը ընդունել է որպես առևտրային խոչընդոտ, որի արդյունքում էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև այս տարվա վերջ վերացնել բոլոր խոչընդոտները։

«Մենք պետական տուրք ենք սահմանել թե՛ երրորդ երկրների, թե՛ ԵԱՏՄ այլ երկրների վերաբերյալ, որն, ըստ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրի, համարվում է խոչընդոտ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հավելելով, որ սա էլ պատճառ է դարձել, որ օրենքում փոփոխություններ կատարեն և վերացնեն խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։