Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նսորագավիթ 1-ին փողոցում գործող «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ: