Մեքսիկայում փոթորիկը 10 մարդու կյանք է խլել

Մեքսիկայում «Ագաթա» փոթորկի պատճառով 10 մարդ է մահացել: Եվս 20 մարդ անհետ կորել է: Տարերային աղետի հարվածը բաժին է ընկել հարավային Օահակա նահանգին, հայտնում է Milenio թերթը:
Փոթորիկն իր հետ բերել է հեղեղումներ ու սողանքներ: Ներկայում բանակը, ազգային գվարդիան և փրկարարները փնտրում են ողջ մարդկանց և տուժածների:
Փոթորիկները հազվագյուտ չեն Մեքսիկայի համար: «Ագաթան» ձևավորվել է մի քանի օր առաջ և արդեն կորցնում է ուժը: