Սահմանադրական դատարանը մերժել է նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժել է ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը։
Դատարանը պատճառաբանել է, որ խախտվել են ՍԴ դիմելու ժամկետները։
Ռուբեն Վարդազարյանն երկրորդ անգամ էր ՍԴ դիմում ներկայացրել՝ վիճարկելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իր լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումը։
Վարդազարյանը դիմումը ներկայացրել էր նոր ի հայտ եկած հանգամանքին հիմքով։ Մասնավորապես, ՍԴ-ն Դավիթ Հարությունյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ԲԴԽ-ի կողմից նրա իրավունքների խախտումը, այդ թվում՝ դատավորի և նրա ներկայացուցիչների լսված լինելու բացակայությամբ գործը քննելը։