Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 20-ը 15:00-ն կդադարեցվի Մ. Բաղրամյան 56-60 շենքերի ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մոնթե Մելքոնյան փողոցի:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսակովի 2 «Կիլիկիա» գարեջրի գործարանի, Այասի 114 «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: