Անհաջողակ մանիպուլյատոր. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ Հրանտ Բագրատյանին

Անհաջողակ մանիպուլյատոր. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ Հրանտ Բագրատյանին

Իր պաշտոնավարման ժամանակ Հայաստանին ոչ մի օգուտ չբերած, բայց իրեն իմաստության ակունք համարող մի անհաջողակի թվում է, թե կարող է մանիպուլյացիաներով խաբել ու մոլորեցնել մարդկանց։ Ահա այսպես է արձագանքել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Ճիշտն ասած իրեն կարելի էր չարձագանքել, բայց ռեսուրսների մասով մեկ օրինակ.

Հայաստան-Սինգապուր»,- գրել է նա՝ հրապարակելով փաստաթուղթը:

Նշենք, որ ավելի վաղ Հրանտ Բագրատյանը Խաչատուր Սուքիասյանի ելույթը որակել էր չիմացության և քաղաքական դեմագոգիայի արդյունք: