Քաղաքացին խաբված է․ թանկանում է բենզինը, գազը․ Դանիելյան
ՀՀ-ում խնդիրներն այսօր բազմաթիվ են։ Իշխանության անգործության արդյունքում անմիջապես վնաս է հասցվում քաղաքացիների գրպաններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Վերջին ամիսներին առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում է դիզվառելիքը, հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի 1 լիտրը հատել է 570 դրամի սահմանները»,-ասաց Դանիելյանը։
Պատգամավորը ներկայացրեց, թե ովքեր են այս հարցերի հասցեատերերը, սակայն նրանցից ոչ մեկը պարզաբանում չունի։
«Ոլորտը համատարած բարձիթողի վիճակում է․ կա մտավախություն, որ առաջիկայում կթանկանա նաև գազի գինը։ 5 տարի է, քաղաքացին խաբված է»։
Մանրամասները՝ տեսանյութում