Բժիշկները նշել են օրվա ընթացքում կյանքը երկարաձգող քայլերի նվազագույն քանակ
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան և նրա համահաղորդավարներ՝ սրտաբան Գերման Գանդելմանը, իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը և ակնաբույժ Միխայիլ Կոնովալովը կոչ են արել «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում խոսել են կյանքի երկարացման համար անհրաժեշտ քայլերի նվազագույն քանակի մասին։
Բժիշկներն ասել են, որ 2023 թվականին հրապարակվել է հետազոտություն, որը կապ է հաստատել օրական ձեռնարկվող քայլերի քանակի և մարդու առողջության միջև։ «Ցույց է տրվել, որ 2337 քայլը բավարար է սրտանոթային հիվանդություններից մահացությունը նվազեցնելու համար», - ասել է Գանդելմանը:
Նա հավելել է, որ եթե մարդն օրական 3867 քայլ անի, նրա կյանքի ընդհանուր տեւողությունը կավելանա։
Ըստ Պրոդեուսի՝ օրական 6 հազար քայլը մեկ երրորդով նվազեցնում է շաքարախտի առաջացման վտանգը։ «Իսկ եթե մարդն օրական 10 հազար քայլ է անում, նրա մոտ նվազում է դեմենցիայի զարգացման ռիսկը»,- ընդգծել է Կոնովալովը։