ՀԱՊԿ դերը, որպես անվտանգային երաշխավոր, գնալով էլ ավելի է մեծանալու․ Արարատ Միրզոյան
Երեսուն տարի առաջ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պատմական քայլ են արել՝ մեր պետությունների անվտանգությունն ապահովելու համար։ Այդ մասին այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նսիտում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծել է ՀԱՊԿ-ի դերի կարևորությունը մեզ համար, ապա հավելել, որ ՀԱՊԿ դերը, որպես անվտանգային երաշխավոր, գնալով էլ ավելի է մեծանալու։
Մանրամասները՝ տեսանյութում։