Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից և ունի վրիժառության բնույթ

Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից և ունի վրիժառության բնույթ

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ ձերբակալումը դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից և ունի վրիժառության բնույթ։ Նարեկին մեղսագրվող հոդվածի վերլուծությունն էլ վկայում է, որ այն քաղաքական վրեժ է։

Ոստիկանության ծառայողների գործողությունները պատժողական են։ Ակնհայտ է, որ ոստիկանության ծառայողներին հրամայված է կոպտորեն խախտել Նարեկ Սամսոնյանի արժանապատվությունը»։