Կարեն Ավոյանը գլխավորել է Սաուդյան Արաբիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող թիմը

Կարեն Ավոյանը գլխավորել է Սաուդյան Արաբիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող թիմը

Մարզիչ Կարեն Ավոյանը գլխավորել է Սաուդյան Արաբիայի 2-րդ դիվիզիոնում (նշանակությամբ 3-րդ լիգա) հանդես եկող «Աֆիֆը»։

Ավոյանի հետ մարզչական շտաբում է նաև Ֆելիքս Հակոբյանը, որը կլինի դարպասապահների մարզիչը։

Նշենք, որ «Աֆիֆում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը։

Ավոյանը մինչև այս եղել է «Վեսթ Արմենիայի» և «Նոայի» մարզչական շտաբում։

Աղբյուրը՝ Armsport