«Ինտերը» հաղթեց «Ռոմային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ինտերը» հաղթեց «Ռոմային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ինտերը» Ա Սերիայի 34-րդ տուրի արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ռոմային»:

Յուրաքանչյուր խաղակեսում նրանք մեկական գոլ խփեցին: Հանդիպման առաջին խաղակեսում Ֆեդերիկո Դիմարկոն գոլի հեղինակ դարձավ, իսկ Ռոմելու Լուկակուն սահմանեց խաղի վերջնական հաշիվը, Ինտերը վերադարձավ լավագույն 4-յակ՝ Միլանին իջեցնելով հինգերորդ հորիզոնական։Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 71-րդ րոպեին փոխարինման մտավ:

Ռոման չի կարողանում հաղթել չորրորդ տուրում անընդմեջ և զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։

Հաջորդ տուրում «Ինտերը» մայիսի 13-ին կհյուրընկալվի «Սասուոլոյին»: «Ռոման» մեկ օր անց կխաղա «Բոլոնիայի» հետ։