Ինձ ուղարկել են, թե ոնց են մեքենաներն ընկնում փոսը ու ակերը տրաքում․ Ավինյան 

Մենք մի երկու օր առաջ խոսեցինք Աճառյան փողոցում փորված փոսի մասին։ Տեսեք, մի մեքենա էր ընկել էդ փոսի մեջ։ Երեկ եմ կողքով անցել, խորը փոս ա, մի քանի մետրանոց, երկու բարակ լենտ ա թքած-կպցրած, կներեք արտահայտությանս համար։ Սա չենք կարող պատշաճ համարել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապատերանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջարկում եմ այս շաբաթ որևէ մեկին քանդման թույլտվություն չտաք։ Պատշաճ կահավորում ապահովեք։ Նույնն էլ Ծարավ աղբյուրում է.  ինձ ուղարկել են, թե ոնց են մեքենաներն ընկնում փոսը ու ակերը տրաքում»,-ասաց Ավինյանը։

Մանրամսները՝ տեսանյութում