Գիտնականն անվանել է մարդու մահից քիչ առաջ երեք փոփոխություն

Գիտնականն անվանել է մարդու մահից քիչ առաջ երեք փոփոխություն

Որոշ փոփոխություններ մարդու մարմնում տեղի են ունենում մահից անմիջապես առաջ։ Դա վերաբերում է նաև զգայական օրգաններին, որոնք անջատվում են փուլերով։ Այս մասին գրում է Pronews.gr-ը՝ հղում անելով Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող, դոկտոր Ջեյմս Հալենբեկին։

Գիտնականի խոսքով՝ մարդու մարմինը սկսում է «անջատվել» որոշակի հերթականությամբ։ Հելենբեքը նշել է, որ իր մահից անմիջապես առաջ «առաջին բանը, որ մենք կորցնում ենք, մեր ախորժակն է»։

«Երբ մարմինը «անջատվում է», այն ավելի քիչ սննդանյութեր է պահանջում, քան նախկինում, դա հանգեցնում է ախորժակի կորստի և նույնիսկ ծարավի բացակայությանը», - ասել է հետազոտողը:

Հաջորդ փուլում խնդիրներ են առաջանում խոսքի, ապա՝ տեսողության հետ։

«Որոշ մահացող մարդիկ չեն կարող տեսնել իրենց շրջապատի մեծ մասը, բայց նրանք կարող են «տեսնել» սիրելիներին կամ ընտանի կենդանիներին, ովքեր արդեն մահացել են», - ասել է Հալենբեկը ՝ վկայակոչելով  բուժքույր Ջուլի Մաքֆադենի դիտարկումները: Նշվում է նաև, որ որոշ դեպքերում՝ իրենց վերջին օրերում, մարդիկ սկսում են «ժամանակավոր բարելավումներ զգալ և նույնիսկ «իրենց պահել այնպես, ինչպես նախկինում»։

Վերջինը, որն «անջատվում է» լսելն ու դիպչելն է, եզրափակել է գիտնականը։ Ավելի վաղ Ավստրալիայի հիվանդանոցի բուժքույրը խոսել էր ծանր հիվանդ հիվանդների զգացմունքների և վերջին խոսքերի մասին։ Նա դա անվանել է «բոլորից ամենատարածված բողոքը»: «Ես կցանկանայի քաջություն ունենալ ապրելու այնպիսի կյանքով, որում ես հավատարիմ կլինեի ինքս ինձ և չհամապատասխանեի ուրիշների ակնկալիքներին», - ասաց բուժքույր Բրոննի Ուերը՝ փոխանցելով հիվանդների խոսքերը: