Արգիշտի Քյարամյանը «Հաղթանակի օրվա» առթիվ մասնակցել է ՌԴ դեսպանատան միջոցառմանը

Արգիշտի Քյարամյանը «Հաղթանակի օրվա» առթիվ մասնակցել է ՌԴ դեսպանատան միջոցառմանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մայիսի 9-ին Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին: Տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Արգիշտի Քյարամյանը մայիսի 9-ին նաև մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը։